Найти тему
Armenia Today

Արարատի մարզպետարանը՝ Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ կրակոցների մասին

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Մարզպետարանից լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ։ Armenia Today-ի հետ զրույցում Արմաշի համայնքապետը հաստատել էր տեղեկությունը, Սուրենավանինը՝ հերքել։

ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմն առավոտյան կրակ է բացել հայ- ադրբեջնական սահմանի Երասխի ուղղությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Արարատի մարզպետարան #Արմաշ #ՊՆ #Սուրենավան Գյուղ