Ժամը 15:30-ից ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Այս մասին-ին Armenia Today-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք՝ առավոտյան ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Երասխ #Հայ- ադրբեջանական սահման #ՊՆ