Գարեգին Միսկարյանը հայտարարել է, որ լքում է ՔՈ կուսակցությունը։
«Սիրելի լրագրողներ և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։
Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,- ,- գրել է Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը ևս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Գարեգին Միսկարյան #ՔՈ ՍԴԿ կուսակցություն