Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։ Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։
Սրբապատկերներով, այլևայլ զարդերով հանրային ավտոբուսները կահավորող վարորդները կենթարկվեն պատասխանատվության. խոսնակ
25 июля 202125 июл 2021
9
~1 мин