Найти тему
Armenia Today

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հովհաննես Բաչկովին վստահ հաղթանակի համար

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:

Читай больше новостей на нашем сайте

Новости Армении в Telegram