ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը «Armnews» հեռուստաընկերության եթերում պատասխանել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հարցերին: Ջոն Բոլթոնն անդրադարձել է Թուրքիայի ժողովրդավարության նախագծին, որին միացել է նաև ինքը: Հարցին՝ ինչի՞ մասին է նախագիծը և ինչո՞ւ հենց Թուրքիան, նա պատասխանել է. «Սա միջազգային նախաձեռնություն է, այն կապված է Թուրքիայում վերջին տարիներին՝ Էրդողանի օրոք տեղի ուենցողի հետ: Սառը պատերազմի տարիներին Թուրքիան ՆԱՏՕ-ի հուսալի և կարևոր դաշնակիցն էր: Թուրքիան համարվում էր Արևմտյան ուղղություն բռնած ժողովուրդ: Բայց ներկայիս կառավարության օրոք մենք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ենք ականատես լինում, ԱՄՆ Սահմանադրությունը կորցնում է իր աշխարհիկ բնույթը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Էրդողանն առավել արմատական օրակարգ որդեգրում: Վերջին ընտրություններում տեսանք իրադարձություններ, որոնք պարունակում էին կեծիքներ՝ կազմակերպված հենց ներկայիս կառավարության պատվերով: Թուրքիայում իշխանությունը գործում է ավտորիտար, անպատասխանատու ձևով»: Հարցին, թե ո՞վ կարող է մասնակցել վերոնշյալ նախագծին՝ նա պատասխանել է. «Ես կողջունեի յուրաքանչյուրի աջակցությունը, այդ թում՝ հարևան երկրների: Օրինակ՝ Հայաստանի, որն ակնհայտորեն վատ վիճակում է հիմա: Բոլորս գիտենք նաև 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած Ցեղապսանության մասին:
Հայաստանը վտանգավոր հարևաններով է շրջափակված, բայց կարծում եմ, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ է: Եվ եթե կարողանաք Թուրքիային որպես ժողովրդավար պետություն հետ բերել ՆԱՏՕ, բոլորի համար ավելի լավ ապագա կստեղծենք»: Անդրադառնալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, նա նշել է, որ երկարատև և խորը արմատներ ունեցող այդ կոնֆլիկտում թուրքական միջամտությունը բոլորովին օգտակար չի եղել. «Ժամանակն է հասկանալ, թե արդյոք կա՞ տարբերակ այս հարցն Ադրբեջանի հետ կողմերին բավարարող ձևով լուծելու համար»: Խոսելով նաև 44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Բոլթոնը նշել է. «Կարծում եմ՝ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել մի շարք դատապարտելի գործընթացներում: Թուրքիան իրապես ծայրահեղական իսլամիստական ռազմավարություն է հետապնդում: ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառել է Թուրքիայի դեմ և անկեղծ ասած մի փոքր ուշացել Ռուսաստանից C-400 համակարգերի համար պատժամիջոցների հարցում»:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում թուրքական միջամտությունը բոլորովին օգտակար չի եղել. Բոլթոն
25 июля 202125 июл 2021
26
1 мин
1