Արտահերթ խորհրդարանական ընտրություններում համակարգային խախտումներն իրենց նախադեպը չեն ունեցել: Այս մասին այսօր ՍԴ-ում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: «Այդ խախտումները երկակի հարված կարող են հասցնել մեր պետությանը: Այդ խախտումներին կոշտ չարձագանքելը նաև դրանց թույլատրելիության պրակտիկան է ձևավորելու հեագա տարիների համար»,-ասաց նա՝ դիմումը ներկայացնելով 9 թեզերով: «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի 1-ին համարը, լինելով նաև հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը: Փաշինյանի վարքագիծը պարունակել է բռնության, ահաբեկման, վարչական ներգործության ու հետագա վրեժխնդրության հստակ տարրեր, որոնց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ: Ընդ որում՝ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչող ատելության խոսքն ուղղված է եղել ոչ միայն քաղաքական մրացակիցներին, այլև պաշտոնատար անձանց ու ընտրողների առանձին խմբերի: Հարկ եմ հ
Փաշինյանի վարքագիծը բռնության, ահաբեկման, նաև հետագա վրեժխնդրության հստակ տարրեր է պարունակել. Դավիթ Հարությունյան
11 июля 202111 июл 2021
16
1 мин