Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ ՀՀ քաղաքացիներից։ Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում։ Այս մասին կառավարությաան հուլիսի 15-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հայտնեց, որ կանխատեսելի էր այն, որ ընտրություններից հետո Ադրբեջան, ի հեճուկս միջազգային ատյաններում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար, և սա անելու է մի մարտավարությամբ՝ իբր Հայաստանն ու Արցախը դեմ են խաղաղությանը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գոծող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ ախատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ։ Ինչպես Փաշինյանն ասաց՝ իմիտացիա է ստեղծվում, թե Հայաստանը դեմ է սահմանազատման աշխատանքներին, սակայն իրականությունն այլ է․ հենց Ադրբեջանն է դեմ ս
Փաշինյանը խոսել է սահմանին տիրող իրավիճակի, Ալիևի հայտարարությունների, Զանգեզուրի միջանցքի մասին
15 июля 202115 июл 2021
2
1 мин