Անգլիացի երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Փիթեր Գեբրիելը դուդուկահար Ջիվան Գասպարյանին համարում է մեծ վարպետ։ Նա իր պաշտոնական կայքում գրառում է արել.
«Ես սիրահարվեցի դուդուկին, երբ աշխատում էի Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի վրա։ Հայաստանում ասում են, որ եթե դուդուկ լավ են նվագում, ապա բոլորը լաց են լինում։ Ջիվան Գասպարյանը մեծ վարպետ էր»,- գրել է Գեբրիելը։
Գեբրիելը հիշել է, թե ինչպես մի անգամ ճաշի ժամանակ Գասպարյանն անսպասելիորեն ոտքի է կանգնել ու ասել, որ ուզում է նվագել իր մոր համար։
«Գիտեմ, բոլորդ հուզված եք, որովհետև նա բոլորին հիացնում էր, երբ դուդուկը մոտեցնում էր շուրթերին։ Շնորհակալություն, Ջիվան»,- եզրափակել է երգիչը։
Նշենք, որ երեկ` հուլիսի 6-ին, 93 տարեկանում մահացել է նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ջիվան Գասպարյան #Փիթեր Գաբրիել