Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի Արմավիր քաղաքում «Ռուսական կենտրոնի» բացման ժամանակ լրագրողներին հայտնել Է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ТАСС-ը։ «Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասերում տեղակայված են ՌԴ սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը հանգիստ, կայուն լինի։ Դե, այո, կա քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել նման ներկայությունը։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության շահերով, սահմանին կայունության ապահովման շահերով և այն պայմանավորվածությունների իրականացման շահերով, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», – նշել է նա։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Ռուսական զորակազմի տեղակայում Սյունիքում #Սերգեյ Կոպիրկին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքում ՌԴ սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը
7 июля 20217 июл 2021
5
~1 мин