Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը:
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը նշել է, որ արդեն ընդունված է 2438 դիմում, որից 1348-ը մուտքագրված է էլեկտրոնային համակարգ: Համաձայն էլեկտրոնային դիմումների՝ վնասի չափը կազմում է ավելի քան 3 մլրդ 47 մլն դրամ:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հստակեցրել է, որ զորահավաքին չմասնակցածները պետական ծրագրից չեն օգտվում: Նա անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին, կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է:
«Այդ պաշտոնյաներին ազատել պաշտոնից և համապատասխան կարգը կիրառել:
Դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, գլխավոր բժիշկ, բոլորի վերաբերյալ, ընտանիքի անդամների վերաբերյալ պետք է պարզել որտեղ էին գտնվում, ինչով էին զբաղված և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը»,- ասել է Արայիկ Հարությունյանը
Հարությունյանը նաև նշել է, որ պետական աջակցություն ստանալու մասով ցանկացած խարդախություն կլինի Արցախի իրավապահ մարմինների խոշորացույցի տակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արայիկ Հարությունյան #Արցախ