Найти в Дзене
Armenia Today

Գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով

Հայաստանում գործազրկության մակարդակը 2021-ի առաջին եռամսյակում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7 տոկոսային կետով՝ 19.7%-ի փոխարեն կազմելով 17%: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Միևնույն ժամանակ, զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով` 45.1%-ի փոխարեն կազմելով 46.6 %:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում աշխատատեղերի քանակի նոր ցուցանիշ է արձանագրվել։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրել է առկա վիճակագրությունը․

«Մայիսին աշխատատեղերի քանակը գերազանցել է 635 000-ը։ Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը»։

Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 2020 թվականի մայիսի տվյալներից այդ թիվն ավելի է 34 000-ով, 2019-ի համեմատ՝ 37 000-ով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 87 000-ով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Գործազրկություն #կառավարություն #Նիկոլ Փաշինյան