«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
Նա նաև հայտնել է, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին չորս քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
Միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին։
Որպես պատասխանող կողմ կներգրավվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կներգրավվեն որպես հարակից պատասխանողներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արդարադատության նախաարրի պաշտոնակատար ՔՊ #Ընտրություններ Հայաստանում #Ռուստամ Բադասյան