Найти тему
Armenia Today

Բենզինը կրկին թանկացել է

Հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5 % գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։

2021թ. հունիսին մայիսի համեմատ ոսկերչական զարդերի գները նվազել են 1.0 %-ով, հագուստինը՝ 0.9 %-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 0.8 %-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.6 %-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 %-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը` 0.1 %-ով:

Պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1 %, մաքրող, լվացող միջոցների, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.4 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.6 %, վառելանյութերի և քսանյութերի 0.9 % գնաճ: 2021թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 % և 4.5 %-ով։

2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել  է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2 % և 47.1 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 29.1 % և 37.9 % գնաճ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ազգային վիճակագրական կոմիտե #ոչ պարենային ապրանքների շուկա