Երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում՝ կոչ անելով ամբողջ աշխարհի հայրերին միանալ նախաձեռնությանը: «Լավ եմ զգում ինձ, որ կարողանում եմ մի հանգույց էլ ես կապեմ։ Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում»,- ասել է նա։ «Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին օր օրի գործվում է գորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ․ «Ազգովի գորգ գործելու գաղափարը պատերազմից հետո եկավ, մտածեցինք ինչով աջակցենք մեր տղերքին կամ իրենց ընտանիքներին՝ միաժամանակ ամբողջ աշխարհի հայությանը իրար հետ կապելով»,- ասում է Մեգերյան կարպետ ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը։ Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։ «Արևագորգ»-ը պատրաստ լինելուց հետո աճուրդի կհանվի։ «Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։ «Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յո
«Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
7 июля 20217 июл 2021
8
1 мин