Найти в Дзене
Armenia Today

Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում անցկացվելու են կրակային զորավարժություններ

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում անցկացվելու են կրակային զորավարժություններ։

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հուլիսի 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում