Найти тему
Armenia Today

Կամչատկայում ԱՆ-26-ի կործանումից փրկվածներ չկան. ՌԴ տրանսպորտի նախարարություն

ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ Կամչատկայում ԱՆ-26-ի կործանումից փրկվածներ չկան:

«Հուլիսի 6-ին Պետրոպավլովսկ – Կամչատսկի-Պալանա ուղևորատար չվերթի ժամանակ Պալանայի օդանավակայանում վայրէջք կատարելուց մոտ տասը րոպե առաջ կործանվել է ԱՆ-26 մարդատար ինքնաթիռը: Օդանավում եղել է 22 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Փրկվածներ չկան», – գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 19 զոհվածների մարմիններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Կամչատկա