Найти тему
Armenia Today

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին:Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձևակերպվում են դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով էլ` կենսաթոշակային մարմինը քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։

Հասկանալի է, որ իրավունքի իրացման համար որոշակի ժամկետներ սահմանելը միտված է սոցիալական ոլորտում պահանջվող կանխատեսելիության ու կայունության ապահովմանը, որն իր մեջ ներառում է նաև քաղաքացիների իրենց իրավունքների պատշաճ և ժամանակին իրացում:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Դատարան #Կենսաթոշակ #ՄԻՊ