Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 8-10-ը՝ կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 8-12-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արցախ #Եղանակ #Երևան #Մարզեր