Найти тему
Armenia Today

Ռուս սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով․ Գեղարքունիքի մարզպետ

Համատեղ գործընթաց է տեղի ունենում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Սա եռակողմ պրոցես է, որը շարունակվում է։ Կարևորը՝ կան մի շարք համաձայնություններ, կարևորը՝ դինամիկա կա, և արդեն որոշ ներկայացուցիչներ այստեղ են, ֆիքսում են որոշակի վայրեր, որտեղ իրենք պետք է սահմանային հերթապահություն իրականացնեն։ Մոտ օրերս՝ հաջորդ փուլում, որոշակի առաջընթաց գրանցելով կունենանք այդ պատկերը»,- նշեց նա։

Խոսելով սահմանային վիճակի մասին՝ մարզպետն ընդգծեց, որ սահմանային վիճակում փոփոխություններ չկան, բացառությամբ՝ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերի։

Սանոսյանը վստահեցրեց, որ այս պահին սահմանին վիճակը կայուն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#գեղարքունիք #Գնել Սանոսյան #մարզպետ #Ռուս խաղապահներ