Այսօր COVID-19-ի դեմ դեղաչափ ստացել են նաև ԶԼՄ ներկայացուցիչները. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանրային պատվաստման ակցիայի նպատակը հասարակության լայն շրջանակին իրազեկելն է: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումներն իրականացվում են անվաճր՝ 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Պատվաստում