Найти тему
Armenia Today

Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի շինաշխատանքները

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։

Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության բաժնից։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:

Շինարարությունը իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԱՀ քաղաքաշինության նախարարություն #Ստեփանակերտ