Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»: Նշենք, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից: Ելնելով բեկորների տեղակայությունից՝  ինքնաթիռը բախվել է ժայռին: Դրանում եղել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա. ոչ ոք չի փրկվել: Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Կամչատկա #Պ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»:

Նշենք, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից:

Ելնելով բեկորների տեղակայությունից՝  ինքնաթիռը բախվել է ժայռին: Դրանում եղել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա. ոչ ոք չի փրկվել:

Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Կամչատկա #Պուտին #Փաշինյան