Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր: Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «Ուսման գերազանցիկ» հուշամեդալներ: Ավարտին երկարամյա և անձնուրաց ծառայության համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշամեդալներ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արտակ Դավթյան #ՊՆ
Հանդիսավոր միջոցառում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
6 июля 20216 июл 2021
4
~1 мин
