ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը: Նշենք, որ համաձայն որոշման՝ մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում