Найти тему
Armenia Today

Շուտով կմեկնարկեն Նալչիկից Երևան ուղիղ չվերթները

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից Նալչիկի և Երևանի միջև ուղիղ չվերթներ են սկսում:

Թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին: Այս մասին TACC -ին հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը:

«Հուլիսի 8-ից «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ուղիղ ավիահաղորդակցություն է սկսում Հայաստանի մայրաքաղաքի հետ։ Չվերթները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը։

Թռիչքը կկտևի 1 ժամ։ Նալչիկից օդանավը դուրս կգա Երևանի ժամանակով ժամը 16:15-ին, Երևանից ՝ ժամը 19:10-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Հուլիսի 8 #Նալչիկ-Երևան #Ուղիղ Չվերթներ