Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։ «Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արմեն Չարչյան #Դատավարություն