Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ու փոխգործակցությունը նոր թափ են ստանում: Միայն հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի միջև նման շուրջ 7 ծրագիր է իրականացվել, որոնց մեծ մասը զորավարժություններ էին: Հունիսին նաև ռազմական համագործակցության խորացման ակտիվ քննարկումներ են եղել: Վերջին խոշոր զորավարժությունը Թուրքիայում տեղի ունեցած «Անատոլիական արծիվ – 2021» զորավարժություններն էին, որոնք սկսվել էին հունիսի 21-ից և ավարտվեցին հուլիսի սկզբին: Ինչո՞ւ են երկու երկրներն ակտիվացել՝ նաև համաշխարհային տերությունների և պետությունների կողմից տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կոչերի ֆոնին։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի և Razm.info կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ զրույցում Armenia Today-ը փորձել է գտնել նշված հարցի պատասխանը: Razm.info կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով էլ թուրք- ադրբեջանական զորավարժությունները նշանակում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը որևէ դեպքում չեն սահմանափակվելու նոյեմբերի 9-ին ստորագրված կետերով: Մանրամասները՝ տեսանյութում. Լրացու
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու փոխգործակցության կտրուկ աճը. ինչո՞ւ են ակտիվացել ու ի՞նչ խնդիր են լուծում
6 июля 20216 июл 2021
8
~1 мин