Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Հանդիպման մեկնարկին Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։ Մարզպետը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ կայցելի Շիրակի մարզ, խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի
Շիրակի մարզպետը հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ
6 июля 20216 июл 2021
2
~1 мин