Найти тему
Armenia Today

ՌԴ պատվիրակությունը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ նիստի մասնակցությունից

Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը: Վիեննայում անցկացվող նիստին մասնակցելուց հրաժարումը վեհաժողովի անդամների կողմից կանոնակարգի խախտումն է եղել: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:

Այն կապված է Ուկրաինայի ու Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների գնահատականին վերաբերող բանաձևին, որն առաջարկել են ուկրաինացի պատվիրակները:

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Պետ​​դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ վեհաժողովը խախտել է կանոնակարգը, որի համաձայն որոշումը կայացվում է, եթե քվեարկում է վեհաժողովի բոլոր անդամների 2/3-ը, այլ՝ ոչ թե ներկա խորհրդարանականները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԵԱՀԿ ԽՎ