Օլիմպիական կրակի փոխանցումավազքի ժամանակ, որը տեղի է ունեցել Տոկիոյի մոտակայքում, հանդիսատեսներից մեկը փորձել է ջրային ատրճանակով մարել ջահը: Այդ պահին նա բղավել է. «Դադարեցրեք օլիմպիական խաղերը». հայտնում է mainichi.jp- ն: Նշվում է, որ այդ քայլով էր կինը որոշել բողոքել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Օլիմպիական խաղերի անցկացման դեմ: Ճապոնուհին բերման է ենթարկվել «էստաֆետային մրցավազքին միջամտելու համար», – ասել է Միտո քաղաքի փոխոստիկանապետ Նորիակի Նագացուկան: Հուլիսի 6-ի դրությամբ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 807 հազար դեպք: Մահացել է ավելի քան 14 հազար մարդ: Մարդիկ բազմիցս բողոքել են Օլիմպիական խաղերի դեմ: Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մարզիկներից պահանջվում է դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Բացի այդ, օտարերկրյա հանդիսատեսին թույլ չեն տա մասնակցել խաղերին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #օլիմպիական կրակ
Ճապոնիայի բնակիչը ջրային ատրճանակով փորձել է մարել օլիմպիական կրակը
6 июля 20216 июл 2021
~1 мин