Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հայկական նախագիծ / Armenian Project-ի մեր թիմը Ռուսաստանի հայկական համայնքների հրավերով այս օրերին ՌԴ-ում է. մենք 7 տարբեր քաղաքներում հանդես ենք գալու Հայաստանի ու հայության առջև կանգնած հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով (ի՞նչ ունենք և ի՞նչ անել հարցերից ելնելով): Մենք համոզված ենք, որ հայկական ազգային նախագծի՝ Հայաստանի պետականության վերականգնման համար անհրաժեշտ է ողջ հայության համախմբումը՝ թե՛ Հայաստանում, թե՛ հայկական սփյուռքում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի թշնամիները հետևողական աշխատանք են տանում նաև հայկական սփյուռքում։ Հետևաբար Հայաստանի վերականգնման ճանապարհն անխուսափելիորեն նշանակում է նաև մեր ազգային «սահմանների» պաշտպանություն հայկական ուժեղ համայնքներում։ Մեր թիմի համեստ քայլերը ուղղված են այդ ուղղությամբ. Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Armenian Project