Հուլիսի 5-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Սարհանլի գյուղի մոտակայքում ադրբեջանական սահմանապահ ջոկատն Իրանի կողմից հինգ անձանց պետական սահմանի խախտում է հայտնաբերել:
Ինչպես «Թուրան» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում, սահմանախախտները զենք և գիշերային տեսանելիության սարքեր են ունեցել: Նշվել է, որ մեկը, ենթադրաբար, թմրանյութերով փաթեթ է ունեցել: Չնայած կանգ առնելու հրամանին և նախազգուշական կրակոցներին, սահմանախախտները չեն ենթարկվել և զինված դիմադրություն են ցույց տվել:
Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը՝ 1992 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացին, վիրավորվել է և մահացել հիվանդանոցի ճանապարհին։ Մյուսները փախել են Իրան։ Իրավախախտների կողմից լքված բեռի զննության ժամանակ հայտնաբերվել են 6895 գրամ ընդհանուր քաշով թմրանյութեր, այդ թվում՝ 4065 գրամ հերոին, 1385 գրամ ափիոն, 325 գրամ մետամֆետամին, մեթադոնի 1000 հաբ, նաև պրեգաբալինի 260 հաբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջան #Իրան #Սահման