Ադրբեջանում լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիների դեմ քրեական գործի վերաբերյալ նյութեր են ներկայացվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս Ադրբեջան»-ից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):
Նախաքննության ավարտից հետո քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ քննարկման:
Նախնական դատական նիստերը նշանակված են հուլիսի 14-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Գոռ Սուջյան #Դավիթ Դավթյան #Լրտեություհն