Ֆրանսիան ողջունել է ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը։
Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգնման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ականապատ դաշտեր #Գերիների հանձնում #Հայ գերիներ #Ֆրանսիա #Ֆրասիայի ԱԳՆ