Найти тему
Armenia Today

Տիխանովսկայայի գրասենյակը դիվանագիտական կարգավիճակ է ստացել Լիտվայում

Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմն անօրինական ճանաչելու նոր փուլ է սկսվել, հայտնում է Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը. փոխանցում է VOA-ն:

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասաց, որ երկիրը Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը ճանաչում է որպես բելառուսական ժողովրդավարության պաշտոնական ներկայացուցչություն:

Այսպիսով, Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի ապալեգիտիմացման նոր փուլ է սկսվել, հայտնում է Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը: Լիտվան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը գնաց այդ քայլին: Բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ դրանցում Բելառուսի նմանատիպ ներկայացուցչություններ բացելու շուրջ, որոնք կգլխավորի Տիխանովսկայան:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Լիտվային այն հսկայական աջակցության համար, որն այս ամիսների ընթացքում ստացել է ամբողջ բելառուս ժողովուրդը, և ես անձամբ: Բելառուսը Լուկաշենկո չէ, և այժմ դա պաշտոնապես ճանաչված է», – ասաց Տիխանովսկայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Լիտվա #Տիխանովսկայա

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/?p=318454
© 2021 Armenia today