«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը` ի պատիվ 1995թ.-ին ընդունված առաջին Սահմանադրության: Ցավոք, այդ օրը քաղաքական պատճառներով չդարձավ համաժողովրդական տոն և չընկալվեց Սահմանադրության՝ հիմնարար արժեք ու Հիմնական օրենք լինելու բովանդակային էությունը: Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՝ նորից ու նորից հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ազգային անվտանգության ապահովման, զարգացման ու կայունացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին, որը անցած տարիներին ապացուցեց ճգնաժամերի կառավարման իր անկարողությունը՝ երկիրը դնելով պերմանենտ ընտրությունների հարթության մեջ, և այսօր էլ կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Հանրապետություն» կուսակցությունը առաջարկում է վերադառնալ կառավարման նախագահական մոդելին
5 июля 20215 июл 2021
3
~1 мин