Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմիննների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր: Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես մասնագիտական կրթության զարգացման ու գյուղատնտեսության արդիականացման գործում: Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործուն քայլեր ձեռնարկել հետպատերազմյան Արցախում ագրարային մասնագետների վերապատրաստման և ծրագրերի մշակման ուղղությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արցախ
Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀԱԱ համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին
5 июля 20215 июл 2021
3
~1 мин