Найти в Дзене
Armenia Today

Առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն. Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։ Դրա վկայությունը դարձան 2021 թ. խորհրդարանական ընտրությունները։ Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն՝ կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։ Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։

Դրա վկայությունը դարձան 2021 թ. խորհրդարանական ընտրությունները։

Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն՝ կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։

Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ավինյան #Սահմանադրության օր