Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսին Արցախ են մեկնել 3782 արցախցիներ, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ Հիշեցնում ենք, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։ Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով: Վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, գրանցվել է համապատասխանաբար 95 և 130 զանգ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արցախ #Երևան #Ստեփանակերտ