ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրի֊Երևան ճանապարհը կրկին փակ է։
«Գիտե՞ք, չէ, որ գյուղացուն սին հույսեր տալով հարցը չեք լուծում։
Կրկին ոռոգման ջուրը չկա և օրեր հետո այլևս իմաստ չի լինի ոռոգման կազմակերպման։
Ցորեն այլևս չկա, նույնն էլ մյուս բնամթերքներն են։ Կեցցե՜ գյուղացին՝ առանց գյուղատնտեսության»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոռոգման ջրի համար Շիրակի մարզում ճանապարհ են փակում։
Օրեր առաջ գյուղացիները կրկին ճանապարհ էին փակել՝ ոռոգման ջրի պահանջով։ Շիրակցիներին խոստացել էին ոռագման ջուր տալ, նրանք էլ ճանապարհը բացել էին։
Հիշեցնենք նաև, որ ոռոգման ջրի պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Արմավիրի մարզում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Շիրակի Մարզ #ոռոգման ջուր #Սոֆյա Հովսեփյան