Найти в Дзене
Armenia Today

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:   Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը: Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վե

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:  

Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը:

Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վերաբերող, օդանավերի կառուցման ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցեր:

Նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման համար գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Եվրասիական Տնտեսական Հանձնաժողով #Հուլիսի 7