Найти в Дзене
Armenia Today

Կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի. Քոչարյան

Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պետք է նշենք, որ մեր Մայր օրենքը կյանքի կոչելու ուղղությանբ քիչ գործ չի կատարվել․ Սահմանդրությանբ ամրագրված նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրավական դաշտի բարեփոխումներին։ Սահմանադրության օրը նաև բացարձակ արժեք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման և մեր պետական ու քաղաքացիական գիտակցության մեջ վերջինիս արժևորման օրն է։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը՝ շնորհավորելով Սահմանադրության օրը:

«Ավաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարության և քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված քայլերն ու արձանագրվող արդյունքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի և նորմերի խախտման փաստերը բազմաթիվ են և համակարգային։ Խաթարվել է իրավական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության պետականության արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանությունն ու նրա հետագա զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետևանքներն ազդում են նաև երկրի միջազգային վարկանիշի վրա»,- գրել է Քոչարյանը՝ նշելով, որ միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Հայաստան Դաշինք #շնորհավորանք #Ռոբերտ Քոչարյան #Սահմանադրության օր