Найти тему
Armenia Today

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Զելենսկին անվանել է երկրի անվտանգության երաշխիք

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը երկրի անվտանգության և բարեկեցության երաշխիքն է:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա 30. միջազգային քաղաքականություն» համաուկրաինական ֆորումի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:

«ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ձեռքբերումը Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնարար և ռազմավարական գերակայությունն է… Մեզ համար սա առաջին հերթին անվտանգության և բարեկեցության երաշխիք է: Ուկրաինական պետությունը և ուկրաինացի ժողովուրդը, կարծում եմ, արդեն բավականաչափ բան են արել, որպեսզի մեր գործընկերներից հստակ հաստատում ստանան, թե երբ և ինչպես է Ուկրաինան անդամակցելու ԵՄ-ին և դաշինքին»,- ասել է Զելենսկին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԵՄ Զելենսկի #Ուկրաինա #ՆԱՏՕ