Найти в Дзене
Armenia Today

Մեր ժողովուրդը պարտավորություն ունի կառուցելու իր երջանիկ ապագան․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով։

«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։

Այժմ, դաժան փորձություններից և արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։ Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»,- ուղերձում նշել է Արարատ Միրզոյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Աժ նախագահ #Արարատ Միրզոյան #Սահմանադրության օր