Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը՝ 11:00-ին: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից։
Քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին չորս քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Էդգար Շաթիրյան #Ընտրություններ Հայաստանում #ՍԴ