Найти в Дзене
Armenia Today

Արցախում կնքվել է հուշագիր՝ СoWorking տարածքներ ստեղծելու մասին

2021 թվականի հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվեց եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ծրագրի նպատակն է Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ, ապրելով Արցախում, կստեղծեն ապրանքներ և ծառայույթուններ միջազգային շուկայի համար։

Առաջին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին։ Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը ՀամԱշխատանքային/CoWorking տարածքներում աշխատելու գործընթացին։

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու ՀամԱՇխարհային/CoWorking տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով։

Արդյունքում Արցախում ստեղծվում է նորագույն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից հմտություններ մեծ պաշար ունեցող անյատների խումբ, ՀամԱշխատանքային տարածքներ և գործատուների մեծ ցանց, որոնք աջակցում են շարունակական կրթական ծրագրերին և պատրաստ են աշխատանք առաջարկել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին։ Սա հնարավարություն կտա, լուծելով զբաղվածության խնդիրը, միաժամանակ դուրս բերել և ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին և հայտնի ընկերություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Աշխատատեղեր