Այսօր՝ հուլիսի 5-ին` ժամը 06։10-ին, վերսկսվել են Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին` ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․
Լիճք համայնքի ջրվեժում ջրահեղձված քաղաքացու որոնումները վերսկսվել են
5 июля 20215 июл 2021
8
1 мин