Կասպից ծովում նավթային հարթակների վրա վթար չի գրանցվել, նախնական տվյալներով ՝ տեղի ունեցածը ցեխային հրաբխի ժայթքում է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)։ Ավելի վաղ լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյուն է որոտացել, ապա՝ հրդեհ բռնկվել։ «SOCAR-ի վերահսկողության տակ գտնվող ծովային հարթակներում և արդյունաբերական օբյեկտներում վթարներ չեն եղել, աշխատանքը շարունակվում է բնականոն ռեժիմով։ Կասկած կա, որ ծովում պայթյունի պատճառ է դարձել ցեխային հրաբխի ժայթքումը», – ասված է SOCAR-ի հայտարարության մեջ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #SOCAR #Ադրբեջան #Կասպից Ծով
Կասպից ծովում նավթային հարթակների վրա վթար չի գրանցվել. SOCAR
5 июля 20215 июл 2021
2
~1 мин