Найти в Дзене
Armenia Today

Ռուստամ Մուրադովի հայտարարությունը

ՌԴ Պն-ն հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունը՝ կապված երեկ՝ հուլիսի 4-ին 15 հայ ռազմագերիների վերադարձի հետ: «Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ աշխատանքները՝ Բաքվում, անձամբ իմ կողմից, ադրբեջանական կողմին են փոխանցվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում հայկական ստորաբաժանումների կողմից սահմանված ականապատ դաշտերի քարտեզները, որոնք վերաբերում են երկու շրջաններին: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ զինծառայողների, որոնք Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը՝ զինված հակամարտության դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ: Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ.նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ: Խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը, աջակցություն են ցուցաբերում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, ապահովվում քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը: Ինժեներական ստորաբաժանումների մասնագետների կողմից աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուս խաղաղապահները նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման մասին դրույթի կատարմանը»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանին են վերադարձվել 15 հայ ռազմագերիների: Նրանք բոլորը Շիրակի մարզից են: Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարվայաին հատվածների ականապատ դաշտերի քարտեզները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում